Դեղաբույսեր
Անիսոնը ժողովրդական բժշկության մեջ
Անիսոնը 30-50 սմ բարձրությամբ խոտաբույս է: Այն ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Հիմնականում անիսոնն աճեցնում են բանջարանոցներում` բժշկական նպատակներով: Անիսոնին տեսակով շատ մոտ է սամիթը:
Պտուղներն օժտված են թարմացնող համով ու շատ մեղմ բուրմունք են հաղորդում, որն էլ հենց պատճառ է հանդիսանում, որպեսզի դեղորայքի շատ տեսակներ պատրաստեն` ավելացնելով անիսոն` լավ հոտի համար: Այն օգտագործվում է նաեւ հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի արտադրության մեջ` արտադրանքին անուշ բույր հաղորդելու նպատակով: Այն որպես համեմունք լայն կիրառություն ունի կաթնային, մրգային եւ այլ սուպերի պատրաստման ժամանակ:
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են անիսոնի պտուղները: Վերջինիս բաղադրությամբ պատրաստված պրեպարատներն օժտված են հակաբորբոքային, խորխաբեր, սպազմոլիտիկ հատկություններով: Այն ունի նաեւ թեթեւակի միզամուղ հատկություն:
Անիսոնն օգտագործվում է շնչուղիների հիվանդությունների դեպքում` տրախեիտ, լարինգիտ, բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, եւ այլն, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ: Իսկ գինեկոլոգիայում այն օգտագործվում է որպես ծննդաբերական գործընթացը հեշտացնող միջոց, որը նաեւ հեշտացնում է կերակրման ժամանակ կերակրող մայրերի վիճակը:
Անիսոնի պտուղները մտնում են այնպիսի դեղերի բաղադրության մեջ, որոնք գրգռում են ախորժակը: Շատ լավ ախորժաբեր միջոց է հանդիսանում անիսոնի թուրմը, որը կարելի է պատրաստել մի քանի եղանակով: Դրա համար անհրաժեշտ է անիսոնի մանրացրած պտուղներից 2 թեյի գդալի վրա լցնել 200մլ եռջուր եւ թրմել 1 ժամ: Կարելի է ընդունել բաժակի 1/4 կամ 1/3 մասը` օրը 3-4 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Մյուս դեպքում կարելի է 40գ անիսոնի պտուղները թրմել 200մլ օղու մեջ 7-10 օր եւ հետո ընդունել 20-25 կաթիլ` օրը 3 անգամ:
Անիսոնի յուղը, որը դեղորայքային պրեպարատ է, օգտագործվում է որպես խորխաբեր միջոց: Վերցնում ենք 2-3 կաթիլ անիսոնի ձեթ եւ 1 կտոր շաքար` օգտագործելով օրը 2-3 անգամ: Սուր ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում շատ լավ օգնում է 5 կաթիլ անիսոնի յուղը՝ շաքարի հետ:
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների (կոլիկներ, ցավ, փքվածություն) դեպքում օգնում է 5-6 կաթիլ անիսոնի յուղը 1 կտոր շաքարի հետ` օրը 2-4 անգամ: Անիսոնի սերմերն ընդունելով՝ բարձրանում է սեռական պոտենցիան: Նույն նպատակի համար կարելի...## է սննդի հետ օգտագործել անիսոնի յուղ:
Աղերի կուտակման համար շատ օգտակար է հիմնական բուժմանը զուգահեռ՝ անցկացնել անիսոնային բուժում: Դրա համար անհրաժեշտ է անիսոնի 1 թեյի գդալ սերմը թրմել 1 բաժակ եռջրով 5 ժամ, հետո հասցնել եռման ջերմաստիճանի, սառեցնել, քամել ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում: Շնչուղիների հիվանդությունների դեպքում շատ լավ կօգնի անիսոնի սերմերի թուրմը` պատրաստված 20գ սերմի եւ 1լ ջրի հարաբերությամբ: Այս թուրմը կարելի է խմել յուրաքանչյուր ժամը մեկ` 50 մլ-ից: Այն օգնում է նույնիսկ ասթմայի նոպաների ժամանակ:
Անիսոնի սերմերի թուրմն, ասում են, նույնիսկ շատ օգտակար է կանանց, ովքեր դեմքի դեղնություն ունեն` կապված կուտակված կաթի հետ: Անիսոնն օգտակար է ոչ միայն առանձին, այլ նաեւ լորենու եւ մատուտակի հետ համատեղելով:
Անիսոնի սերմերի խառնուրդը կենդանական ճարպի հետ շատ լավ միջոց է ոջիլների դեմ:
Գլխացավը հանգստացնելու համար կօգնի, եթե 5-6 կաթիլ անիսոնի յուղը կաթեցնեք 1 կտոր շաքարի վրա ու դնեք լեզվի տակ՝ մինչեւ շաքարը կհալվի:
Անիսոնի կողմնակի ազդեցությունները կարող են լինել ալերգիկ բնույթի, այսինքն` ոչ միայն ալերգիկներին, այլեւ բոլորին խորհուրդ է տրվում գրված բաղադրատոմսերը գործածելուց առաջ խորհրդակցել մասնագետի հետ:
23.02.2010 Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYMl2n14' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ